Հռոմի պապը մեկնում է Հարավային Կորեա


Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուղևորվում է Հարավային Կորեա: Դա ներկայիս Հռոմի պապի երրորդ արտասահմանյան ուղևորությունն է՝ անցած տարի Բրազիլիա կատարած այցից և Սուրբ Երկիր ուխտագնացությունից հետո, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ֆրանցիսկոս պապի ներկայիս ճանապարհորդությունը նվիրված է երեք կենտրոնական թեմաների՝ Ասիական կաթոլիկ երիտասարդության VI օրվան, որին կհավաքվի Ասիայի 23 երկրներից ժամանած մոտ 2.000 պատանի և աղջիկ, 124 կորեացի նահատակների սրբադասմանը, ինչպես նաև Հյուսիսի և Հարավի միջև բաժանված երկրում հաշտեցմանն ու խաղաղությանը:
Alitalia ավիաընկերության A-330 ինքնաթիռով 11 ժամ տևողությամբ թռիչքը Հռոմի պապի հետ կիրականացնեն նրա պատվիրակության անդամները՝ Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինիի գլխավորությամբ:
Հարավային Կորեայում հիմնական կրոններն են ավանդական բուդդայականությունը և հարաբերականորեն վերջերս երկիր ներթափանցած քրիստոնեությունը (բողոքականություն, կաթոլիկություն, ուղղափառություն):