ԿարևորՔաղաքական

Հայ գերու սպանության հարցը ոչ այնքան իրավական, որքան քաղաքական խնդիր է

Կարեն Ղազարյան «Ռադիոլուր» Այն, ինչ կատարվում է, այնքան իրավական չէ, որքան քաղաքական` լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նշել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերեվարված եւ սպանված Կարեն Պետրոսյանի գործին։ Ալավերդյանը նկատել է, որ Կարեն Պետրոսյանի մասին խոսել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները` արձանագրելով, որ նա հոգնած է եղել, ուժասպառ և իր մոտ զենք չի եղել: «Ինչ նրանք արել են և նկարել ու ցուցադրել, դա միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- հայտարարել է իրավապաշտպանը: Նրա համար համոզիչ չէ ադրբեջանցիների ասածը, թե նա սրտի հետ կապված խնդիր է ունեցել: Նա առողջ է եղել եւ սրտի հետ խնդիր չի ունեցել: Իրավապաշտպանը նկատել է, որ դեռ 90-ականներից սկսած Ադրբեջանը բոլոր խոշտանգումների արդյունքում առաջացած մահվան դեպքերին տալիս է նույն պատճառաբանությունը: 

Պետության ղեկավարին ոչ հարիր է ԱդրբեջանինախագահԻլհամ Ալիևի այն  պատճառաբանությանը, թե Կարեն Պետրոսյանը հնարավոր է վախից է մահացել: Այդ ինչ պետք է տեղի ունենար, որ մարդը վախից մահանար: «Վերջապես, մարդկային վերաբերմունքից էր կախված վախի արտահայտությունը կամ դրա բացակայությունը»,- նկատեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Անդրադառնալով խնդրի քաղաքական կողմին եւ խոսելով վերջին շրջանի սրացումների ու Ադրբեջանի կողմից նախաձեռնած դիվերսիոն սադրանքների մասին` Լարիսա Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ այդ ամենում ամենավատ դերակատարությունը` Ադրբեջանին ոգեւորելու առումով ունեցել է Ջեյմ Ուորլիքը, ում մեջքին, բանախոսի ձեւակերպմամբ, կանգնած է ԱՄՆ-ն: «Նրանց ամենեւին հետաքրքիրչէ, թե ինչկլինիՀայաստանի, Ադրբեջանի, Ղարաբաղի եւ այստեղ բնակվող ժողովրդի հետ: Հետաքրքրությունը Ռուսաստանի շուրջ վառվող, կրակ արձակող մի օղակ ստեղծելն է»։ Լարիսա Ալավարդյանը կարծում է, որ Ադրբեջանի թե դիվերսիոն սադրանքների, թե գերեվարված խաղաղ բնակչի սպանության հետ կապված հարցերի մասին Հայաստանի պաշտոնականմարմիններըպետքէ բարձրաձայնեն եւ իրավականընթացքտանբոլորմիջազգայինհարթակներում, որտեղգրանցվածենև′ Հայաստանը, և′ Ադրբեջանը: «Եթե դու չանես ոչինչ, կստանաս այն զրո կամ բացասական արդյունքը, որը մենք շատ հաճախ ունենում ենք: Մենք չպետք է ուրախանանք միայն պուտինյան հանդիպման ժամանակ հայկական կողմի բավականին արժանապատիվ հանդես գալով: Ավելին՝ դա դրվագ է ընդամենը եւ աշխատում է միայն հօգուտ Ռուսաստանի: Պուտինն ուներ խնդիր`ապացուցել նույն ԱՄՆ-ին, որ առնվազն այս տարածքում ինքն ունի այն ուժը, որ ցանկացած պահի հրավիրի նախկին ԽՍՀՄ երկրների նախագահներին հանդիպման»։ Բանախոսի կարծիքով` Կարմիր խաչի միջազգային կոմիտեից որևէ կոշտ ակնկալիքներ չպետք է ունենանք: Հարցը կոնկրետ փաթեթով Հայաստանը պետք է օրակարգ դարձնի միջազգային այնպիսի ատյաններում, ինչպիսիք են ԵԽԽՎ-ն, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն: Իրավապաշտպանը տեղեկացրեց նաեւ, որ գերեվարված Մամիկոն Խոջոյանի հարցով իրենց կողմից Եվրոպական դատարան դիմելու գործընթացը վերջին փուլում է, նյութերը վերանայվում ու շտկվում են: Ալավերդյանի խոսքով, սակայն, նման գործերը հասարակական կազմակերպությունները չէ, որ պետք է կատարեն: Դրանց պետք է պետական մակարդակով ընթացք տրվի եւ ոչ միայն հայտարարություններով, այլ նաեւ կոնկրետ քայլեր ձեռնարկելով, որպեսզի Ադրբեջանը հնարավորություն չունենա իրեն այդ ատյաններում լկտի պահել: Բանախոսի գնահատմամբ` մենք վերջին տասնհինգ և ավելի տարիների ընթացքում տանուլ ենք տվել՝ ոչինչ չանելով, գտնելով, որ ամեն ինչ լուծում են նավթային շահերը: Այս համատեքստում գնահատելով ԱԳՆ-ի աշխատանքը` Լարիսա Ալավերդյանը շեշտեց, թե այնպես չէ, որ այդ գերատեսչությունը որևէ բան չի անում, սակայն, այստեղ խոսքը կոնցեպցիայի անհրաժեշտության մասին է, ինչը տվյալ նախարարությունը կդարձնի ակտիվ գործող մարմին: Իրավապաշտպանի ձեւակերպմամբ` պետք է խոսելու լեզուն փոխել:

Ցուցադրել ավելի
Back to top button