Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Օլանդին 60- ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներ եմ հայտնում Ձեր ծննդյան 60-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություններ` ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդի բարգավաճման և միջազգային ասպարեզում Ձեր երկրի հեղինակության առավել ամրապնդման:

Վերստին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ` հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում Ձեր անձնական դերակատարության, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Ձեր շարունակական ջանքերի ու անկեղծ հոգածության համար:

Առանձնակի ջերմությամբ ենք հիշում նախորդ մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը և սիրով սպասում ենք կրկին հյուրընկալելու Ձեզ Երևանում 2015 թվականի ապրիլի 24-ին»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button