Հասարակություն

Արձանագրվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում

Առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում: Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտող զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում լարվածությունը թուլացել է:
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկայնքով շարունակում վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

Հրադադարի խախտման նվազում է նկատվում նաեւ հայ- ադրբեջանական սահանին։ ,Սահմանին լարվածությունը թուլացել է, հանգիստ է, հանդարտվել է ամեն ինչ: Կարելի է ասել, որ կրակոցներ էլ չեն հնչել այս գիշերե,- news.am-ին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button