Քաղաքական
Եզդիների միության նախագահը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ՀՀ իշխանություններին


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Եզդիները շարունակում են պայքարել իրենց ազգապահպանության և իրավունքների համար, այսօր հրավիրված ասուլիսում Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհակալության հայտնեց Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ և Հայաստանի իշխանություններին՝ հումանիտար օգնություն տրամադրելու համար: Հավելենք նաև, որ ՀՀ կառավարությունը 50 հազար դոլար է տրամադրել Իրաքի եզդիներին: Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում, 10 հազար քմ տարածքում, որն համարվում է եզդիների բնակավայրը, եզդիները սահմանափակ ջրի եւ սննդի պաշարով բարձրացել են լեռները՝ փախչելով «Իսլամական պետության» ահաբեկիչներից։