Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարը պահանջում է պատասխանատվության ենթարկել Boeing 777- ը կործանողներին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր պահանջել է պատասխանատվության ենթարել Դոնեցկում կործանված Boeing 777 ինքնաթիռի աղետի մեղավորներին, ինչի մասին հայտարարել է Սիդնեյում Ավստարլիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Քերիի խոսքով՝ Վաշինգտոնը պնդում է լիարժեք եւ բազմակողմանի հետաքննություն անցկացնել։ «Մենք տեսել ենք թռիչքը (հրթիռի), տեսել ենք հարվածը, տեսել ենք, թե ինչպես է ինքնաթիռը կորել ռադարների էկրանից։ Այնպես որ՝ իրականում դրանում (ինքնաթիռը կորածնելուն) որեւէ գաղտնիք չկա»,- ասել է հետքարտուղարը։ Նա ընդգծել է, որ կասկած չկա օգտագործված զինատեսակի կապակցությամբ՝ ըստ երեւույթին նկատի ունենալով, որ ինքնաթիռը կործանել է ռուսամետ անջատողականները «երկիր- օդ» հռթիռի օգնությամբ։

Քերին շեշտել է, որ լիարժեք հետաքննությունն անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրության հետագա քայլերը լեգիտիմ լինեն։

Ցուցադրել ավելի
Back to top button