Հասարակություն

Ադրբեջանցի դիվերսանտները նամակներ են փոխանցել հարազատներին

Ստեփանակերտում կալանավորված երկու ադրբեջանցի դիվերսանտները՝ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղարաբաղյան պատվիրակության միջոցով նամակներ են փոխանցել իրենց հարազատներին, հայտնել է ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ կազմակերպության պատվիրակության ներկայացուցիչները օգոստոսի 11-ի երեկոյան այցելել են Գուլիեւին եւ Ասկերովին:

«Ադրբեջանի քաղաքացիները իրենց նամակները փոխանցեցին Կարմիր խաչի ներկայացուցչին, ով, իր հերթին, այն կփոխանցի Բաքվի իր գործընկերներին»:

Հիշեցնենք, ոչ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբը վնասազերծվել էր Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում: Խմբի երկու անդամներ՝ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը կալանավորվել էին, նրանց նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ ԼՂՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Խմբի երրորդ անդամը ոչնչացվել է:

Ցուցադրել ավելի
Back to top button