Միջազգային

Էրդողանն ընտրվեց հենց առաջին փուլում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանը երեկ կայացած ընտրությունների հենց առաջին փուլում ընտրվել է երկրի նախագահ։ Սա հարեւան երկրի պատմության մեջ առաջին ուղղակի նախագահական ընտրություններն էին։ Մինչ այդ նախագահին նշանակում էր խորհրդարանը։

Էրդողանը ստացել է քվեների 51,75 տոկոսը, ընդդիմության միասնական թեկնածու Հեքմեդդին Իհսանօղլուն՝ 38,6, իսկ քրդամետ Ժողովրդավարական կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը՝ 9,1 տոկոսը, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

«Ես երախտապարտ եմ ազգին, որ նշանակել է ինձ Թուրքական Հանրապետության 12- րդ նախագահ։ Շնրհակալ եմ բոլորին, որ այսօր եկել են ընտրատեղամասեր։ Այսօր հաղթել է ազգը։ Հաղթել են նրանք նաեւ նրանք, ովքեր ինձ ձայն չեն տվել»,- Անկարայում հայտարարել է Էրդողանը իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության գրասենյակի մոտ դիմելով իր կողմնակիցներին։

Էրդղանը նշել է, որ պատրաստ է ընդդիմության հետ աշխատել երկրի նոր սահմանադրության նախագծի շուրջ։ Նա համարել է սահմանադրության շուրջ աշխատանքը խորհրդարանի հիմնական խնդիրներից մեկը։

Ցուցադրել ավելի
Back to top button