Միջազգային

Էրդողանը Հայաստանի համար չարյաց փոքրագույնն է, ասում է թուրքագետը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ոչ մեկի համար անկնկալ չէր, որ Թուրքիայում նախագահական ընտրություններին հաղթաակ կտանի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, ասում է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրված վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանը հայերի համար «չարյաց փոքրագույնն» է, ասում է թուրքագետ  ԱրտակՇաքարյանը: Ըստ նրա, սակայն, կարևոր են լինելու 2015 թ խորհրդարանական ընտրությունները։ Էրդողանը պետք է կարողանա հաղթանակ տանել և սահմանադրական փոփոխություն իրականացնել, համաձայն որի՝ երկրի ամենաուժեղ դեմքը կդառնա նախագահը: Իսկ եթե Էրդողան հաղթանակ չտանի՝ կնշանակի զիջել է երկրի ուժեղագույն՝ վարչապետի պաշտոնը։

Հակոբ Չաքրյանը համոզված է, որ վարչապետի պաշտոնում էրդողանը կնշանակի Ահմեդ Դավութօղլուին, քանի որ Գյուլը չենթարկվող և խարիզմատիկ գործիչ է, իսկ Դավութօղլուին էրդողանը «բռի մեջ կպահի» վարչապետի պաշտոնը:

Արտակ Շաքարյանը նշում է, որ Էրդողանի ռազմավարությունը պարզապես նախագահ ընտրվելը չէր։ Նա ցանկանում է դառնալ տոտալիտար վերահսկողություն ունեցող նախագահ, ինչպես Պուտինը։ Թուրքագետը ասում է, որ ի տարբերություն մարտյան՝ ՏԻՄ ընտրությունների, նախագահական ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքների մասին տեղեկություն գրեթե չի եղել, ինչը նշանակում է, որ Էրդողանին կարելի է համարել լեգիտիմ նախագահ։

«Ընդդիմությունը միայն բարձրաձայնում էր այն մասին, որ իշխանությունների գովազդային հարթակների հնարավորությունը մեծ է եղել: Բայց Թուրքիայում ընդդիմությունը, բացի Էրդողանին քննադատելուց, ասելիք չուներ: Էրդողանն ավելի ակտիվ քարոզչություն էր տանում, հանդիպում տարբեր քաղաքներում ընտրազանգվածի հետ, ի տարբերություն մյուս թեկնածուների: Սա իր հերթին նպաստեց Էրդողանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուն»,- նշում է Արտակ Շաքարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button