Հասարակություն

Այս կիսամյակ ծնվել է 19929 երեխա, մահացել՝ 14929 մարդ

Շաքե Ավոյան
«Ռադիոլուր»

Հայաստանում այսօր ապրում է 3 մլն 900 հազ. 800 մարդ։ Տարեսկզբի համեմատ մշտական բնակչության թիվը նվազել է 7300- ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը կազմել է 2100 մարդ, այսօր ամփոփելով 1014 թ. առաջին կիսամյակի արդյունքները՝ ասել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողորդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում ծնվել է 19 հազ. 401 երեխա. 7661 աղջիկ, 8977 տղա։

Դժբախտաբար աճել է նաեւ մահացության ցուցանիշը։ Առաջին վեց ամիսներին մահացել է 14 հազ 929 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 619- ով ավելի։

Հայաստանում յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով այս կիսամյակում ծնվել է 13 երեխա, մահացել 10- ը մարդ։

Ցուցադրել ավելի
Back to top button