ԿարևորՔաղաքական

Պուտին- Սարգսյան- Ալիեւ հանդիպումը սկսվեց (լրացվող)

Քիչ առաջ Ռուսաստանի նախագահի Սոչիի «Բոչարով ռուչեյ» նստավայրում սկսվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Հանդիպման օրակարգում ղարաբաղյան խնդիրն է։

«Մենք կարծում ենք, որ հակամարտությունն իրոք հնարավոր է լուծել, պետք է գտնել փոխզիջումը այն սկզբունքներով, որոնք առաջարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները», հանդիպման սկզբում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Իլհամ Ալիեւն էլ նշել է, որ «այս հարցը լուծում է պահանջում, այն երկար է տեւել»։ Նա հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը կարող է թափ հաղորդել բանակցային գործընթացին։ «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը որպես մեր մերձավոր բարեկամ, գործընկեր եւ հարեւան, իհարկե, ունի հատուկ դեր կարգավորման գործընթացում եւ հուսով ենք, որ մոտակա ժամանակներում մենք կգտնենք խաղաղ ուղով կարգավորում…»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Հայաստանն ու Ադրբեջանն ունեն Ղարաբաղյան խնդիրը կարգավորելու բարի կամք, հայտարարել է ՌԴ նախագահը։ «Ցանկացած բարդ իրավիճակ կարելի է կարգավորել, եթե կա բարի կամք։ Ես կարծում եմ, որ նման բարի կամք եւ ադրբեջանական ժողովրդի, եւ հայ ժողովրդի կողմից կա»,- Վլադիմիր Պուտինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ- Նովոստին։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ժառանգություն է մնացել դեռ Խորհրդային Միությունից։ «Մենք պետք է համբերություն, իմաստնություն հանդես բերենք, հարգենք մեկմեկու, որպեսզի լուծում գտնենք»,- ասել է Պուտինը

Ցուցադրել ավելի
Back to top button