Միջազգային
Իրանում աղետի ենթարկված ինքնաթիռում ողջ մնացած մարդիկ կան


Ինը մարդ է ողջ մնացել այսօր Թեհրանում աղետի ենթարկված Ан-140 ինքնաթիռում, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։ Ավելի վաղ պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ թռիչքից անմիջապես հետո կործանված օդանավի բոլոր 40 ուղեւորներն ու անձնակազմի 8 անդամները զոհվել են։
Նախնական տվյալներով՝ թռիչքից վայրկյաններ առաջ ինքնաթիռը կորցրել է աջ շարժիչը՝ թեւով հարվածելով ուղեգոտուն։ «Ռոյթեր» գործակալության տվյալներով՝ օդանավն ընկել է բնակելի թաղամասում, սակայն, բարեբախտաբար, այստեղ զոհեր չկան։
«Սեպահան էյր» ավիաընկերության ինքնաթիռը Թեհրանից թռչում էր Թաբաս։