Միջազգային

Թուրքիայում՝ նախագահի առաջին ուղղակի ընտրությունները

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ այսօր անցկացվումեն նախագահի ուղղակի ընտրություններ։ Մինչ այս երկրի նախագահը նշանակվում էր խորհրդարանի կողմից։

Հաղթելու իրական հնարավորություն ունի գործող վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանը։ Ընդդիմությունը հանդես է գալիս միասնական թեկնածուվ՝ Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուով։

Եվս մեկ թեկնածու՝ Սելյահաթթին Դեմիրթաշը, հիմնականում հենվում է ձախ ուժերի եւ քրդական փոքրամասնության վրա։

Back to top button