Միջազգային
Թուրքիայի ընտրություններում առաջատարն Էրդողանն է


Թուրքիայում այսօր կայացած նախագահական ընտրություններում վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանն է առաջատարը, ցույց են տալիս ընտրական հանձնաժողովի տվյալները։
Քվաթերթիկների 40 տոկոսի մշակումից հետո Էրդողանն ստացել է ձայների 56 տոկոսը, ընդդիմության միասնական թեկնածու Հեքմելեդդին Իհսանօղլուն ստացել է քվեների 33 տոկոսը, իսկ Սելահաթթին Դեմիրթաշը՝ 11 տոկոսը։
Քվեարկությունն ավարտվել է Երեւանի ժամանակով ժամը 18- ին։