ԿարևորՔաղաքական

Պուտին- Սարգսյան- Ալիեւ եռակողմ հանդիպումը կկայանա վաղը

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը Սոչիում տեղի կունենա օգոստոսի 10- ին։

«Վաղը այստեղ` Սոչիում, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ, ըստ էության, նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը«,- «ֆեյսբուքի» իր էջում գրառել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը։

Եռակողմ հանդիպման կայացումը կախված էր Ալիեւից, որովհետեւ Սոչիում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Պուտին- Սարգսյան եւ Պուտին- Ալիեւ առանձին հանդիպումների մասին։ Սակայն հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում։ «Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը»,- հայտարարել էր ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։

Իսկ նախօրեին Կրեմլն էր ներկայացրել այսօր նախատեսված հանդիպումների օրակարգը (տես այստեղ

 

Ցուցադրել ավելի
Back to top button