Քաղաքական

Ալիեւ. Հակամարտությունը շատ երկար է ձգվել եւ լուծում է պահանջում. կայացավ Պուտին- Ալիեւ հանդիպումը

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հարցն է քննարկվել այսօր Ռուսաստանի նախագահի Սոչիի նստավայրում Պուտին- Ալեւի հանդիպման ընթացքում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Սոչիի իր նստավայրում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են մի շարք երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։ Առանձին քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շատ երկար է ձգվել եւ լուծում է պահանջում։

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ «մեր հարաբերությունները զարգանում են, ընդ որում՝ հիանալի են զարգանում։ Մենք պարբերաբար շփումներ ենք պահպանում մեր մակարդակով, կառավարության մակարդակով, զարգանում են տնտեսական, հումանիտար կապերը եւ այն, ինչ չի եղել երբեք այլ ուղղություններով, ակտիվորեն համագործակցում ենք։ Սա վստահության էլեմենտ է, որը ամրապնդվում է մշտապես երկկողմ շփումներով»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ- Նովոտին։

Իր հերթին Ալիեւն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում նկատվում է երկարատեւ կայուն դրական զարգացում։ «Մենք Ռուսաստանը դիտում ենք միջազգային ասպարեզում որպես մեր հիմնական գործընկերներից մեկը։ Մենք վճռական ենք ավելացնել համագորկացության ներուժը»,- նշել է Ալիեւը։

Back to top button