ԿարևորՔաղաքական

Ուորլիք. ԼՂ հակամարտությունն այլեւս սառեցված չէ

Տարածաշրջանում բախումները փաստում են, որ հակամարտությունն այլեւս սառեցված չէ, հայտնել է Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայն»- ին տված հարցազրույցում։

«Փորձի՛ր բացատրել վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին, որ այս հակամարտությունը սառեցված է։ Բնավ, տիրող իրավիճակը մեզ մեծապես անհանգստացնում է, եւ անշուշտ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ։ Առաջին քայլը նախագահների հնարավոր հանդիպումն է Սոչիում, եւ հուսով ենք, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել բախումները հայ- ադրբեջանական սահմանում։ Մենք հուսով ենք նաեւ, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող որեւէ դրական առաջնթացի հանգեցնել»,- նշել է դիվանագետը։

Ուորլիքը նշել է, որ հակամարտության կողմերը ցանկանում են կարգավորել խնդիրը։ «Կարող եմ հավաստիացնել երկու նախագահների հետ զրույցներ ունենալուց հետո, որ կողմերը ցանկանում են գտնել խնդրի խաղաղ լուծում, եւ մենք պետք է փորձենք ամեն կերպ նպաստել այս խաղաղ բանակցությունների հաջող ընթացքին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, բայց անհրաժեշտ է երկու նախագահների պատրաստակամությունը։ Այսպիսով, մեծ սպասելիքներ ունենք գործընթացի ապագա զարգացումներից, միեւնույն ժամանակ անհանգստացած ենք ներկա կացությամբ»։

ՌԴ- ն ու ԱՄՆ- ը շահագրգռված են խնդրի լուծմամբ
ԱՄՆ համանախագահը անդրադառնալով վերջին սրացումներում Ռուսաստանի դերին՝ նշել է, որ Ռուսաստանն արդեն ունի մեծ խնդիրների իր երկրի սահմաններում եւ շահագրգռված չէ նոր բախումներ հրահրել։ «Մենք արդյունավետ աշխատանքներ ենք տանում ռուսական կողմի հետ եւ հավատացած եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ նոր խնդիրներ ստեղծելով։ Խնդրի խաղաղ լուծում գտնելու մեջ հետաքրքրված ենք նաեւ մենք, քանի որ Հարավային Կովկասի երկրները մեր գործընկերներն են եւ մենք հետաքրքրված ենք այս տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման հարցում»,- ընդգծել է Ուորլիքը։

ԱՄՆ նպատակը՝ տեսնել Եվրոպան ամբողջական, ազատ, խաղաղ
Ուկրաինայում, Սիրիայում, Իրաքում եւ այլ տարածքներում բարդ իրաիճակները անհանգստության մեծ այլիք են ԱՄՆ համար, «սական սա ոչ մի կերպ չի թուլացնում Ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտության առաջնայնությունը ԱՄՆ համար։ Մեր նպատակն է Եվրոպան տեսնել ամբողջական, ազատ եւ խաղաղ։ ԼՂ խնդիրը «սեւ բիծ» է Եվրպայի համար եւ այդ պատճառով կողմերին բավարարող լուծում գտնելու հարցում ԱՄՆ ունի մեծ հետաքրքրություն»,- եզրափակել է ՄԽ համանախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button