ԿարևորՔաղաքական

Կայացավ Պուտին- Սարգսյան հանդիպումը (լրացված)

լրացվել է ժամը 18։07- ին

Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ երկու երկրների առաջնորդները քննարկել են տարբեր ոլորտներում ռուս- հայկական փոխգործակցության հրատապ հարցեր եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղին։

«Ինձ պետք չէ բնութագրել ռուս- հայկական հարաբերությունները։ Դրանք կրում են բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթ, ինչի մասին խոսում են նաեւ Հայաստանի, հայկական ղեկավարության եւ Մաքսային միությանը, եւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերջին որոշումները»,- ասել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, թե ինչ վիճակում է այսօր Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը։

Ի պատասխան Հայաստանի նախագահը արձանագրելել է, որ իր ռուս պաշտոնակցի հետ վերջին հանդիպումից անցել է երեք ամիս եւ հարկ է ամփոփել պայմանավորվածությունների որոշ արդյունքները։

Նա նշել է նաեւ, որ Հայաստանին մտահոգում է Ուկրաինայի իրավիճակը։ «Եթե անհրաժեշտ գտնեք, տեղեկացրեք, խնդրեմ, թե ինչ միջոցառումներ է Ռուսաստանը ձեռնարկում, իսկ իմ հերթին ես մանրամասն Ձեզ կտեղեկացնեմ մեր տարածաշրջանի իրավիճակը եւ հայ- ադրբեջանական սահմանին եւ շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակը կանխամտածված սրելու պատճառները», — հանդիպման սկզբում ասել է Սերժ Սարգսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button