Վերլուծական

Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ԼՂ խնդիրը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արդյո՞ք Սոչին կլինի վերջին օրերի սահմանային լարվածության հանգուցալուծման վայրը, դեռ պարզ չէ։ Քաղաքական գործիչները դժվարանում են որևէ կանխատեսում անել,քանի որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններից է կախված հանգուցալուծման ելքը։ Չնայած պաշտոնական Կրեմլը մինչ այս հաղորդագրություն էր տարածել, որտեղ որևէ խոսք չկար նախագահների եռակողմ հանդիպման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ- ադրբեջանական սահմանին ու ղարաբաղյան շփման գծում լարվածության աճի խնդիրների քննարկման մասին, սակայն ՀՀ նախագահի մամուլի գրասենյակլը տարածեց հայտարություն, որ եռակողմ հանդիպումը տեղի ուենալու:

Հանդիպման կայացումը կախված էր Ալիեւից, որովհետեւ Սոչիում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Պուտին- Սարգսյան եւ Պուտին- Ալիեւ առանձին հանդիպումների մասին։ ԱԺ ՀՀԿ խմբակացության անդամ Հովհաննես Սահակյան կարծում է, որ այս հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը իր մեջ ուժ կգտնի ու կփորձի խնդիրը լուծել խաղաղ և դիվանագիտական ճանապարհով։

Մեծ սպասելիք ու լուրջ ակնկալիքներ, սակայն, հանդիպումից չունի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Վերջինս նշում է, որ հանդիպման ընթացքում հնչելու են ստանդարտ նախադասություններ, լինելու են արարողակարգային ձևակերպումներ, այն, որ պետք է խաղաղ բանակցությունների արդյունքում խնդիրը լուծել, հանդուրժող լինել։

Նախագահների հանդիպումը կդառնա անիմաստ, եթե Սոչիում հնարավոր չլինի հասնել հրադադարի պահպանման գործուն մեխանիզմների՝ փաստաթղթով կամ առանց դրա, համոզված է ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը։

Արդեն ընդդիմություն դարձած ՕԵԿ խմբակացության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասում է, որ այս ընթացքում Հայաստանը պետք է ակտիվացնի իր գործողությունները դիվանագիտական և տեղեկատվական դաշտում։

Իսկ ահա պաշտոնական Ստեփանակերտը ավելի քան համոզված է, որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու է վերջին օրերին շփման գծում ստեղծված լարված իրավիճակը: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրուցում նշում է, որ Հայաստանի և Արցախի կողմից արդեն հստակ մեսիջը տրված է հարևան երկրին։

Դավիթ Բաբայանը նշում է, սակայն, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անհնարին է լինելու կարգավորելու այս հարցը, իսկ բանակցային գործընթացին վերադառնալը ուղղակի ժամանակի խնդիր է:

 

Ցուցադրել ավելի
Back to top button