ԱԺ պատգամավորներն այսօր բարձրացան դիրքեր


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Արցախ ուղեւորված Հայաստանի ԱԺ պատգամավորներն այսօր ԼՂՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանի, ՊԲ բարձրաստիճան հրամանատարների ուղեկցությամբ ծանոթացան առաջնագծում տիրող իրավիճակին, շփվեցին զինծառայողների հետ։
Պատգամավորներն այստեղ համոզվեցին, որ երկրի անվտանգությունը գտնվում է ապահով ձեռքերում։
Մարտական հերթապահություն իրականացնող զինվորի կողքին արցախյան ազատամարտում հաղթանակ կերտած պահեստազորը ոչ միայն ոգևորում, այլև պարտավորեցնում է։ Պատգամավորները հենց այստեղ, որտեղից սկսվում է հայրենիքի սահմանը, տեսան միասնության իրական ուժն ու հնարավորությունները։
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերն ու հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերն էլ հուշում են, որ հակառակորդի բանակը հեռանկար չունի։