Միջազգային

Օբաման Իրաքում ռազմական երկու գործողություն է թույլատրել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատարել է օդային  հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման անդամներին, եթե նրանք սպառնան ամերիկացի դիվանագետներին եւ զինվորականներին։ «Այսօր ես արտոնել եմ Իրաքում երկու գործողություն. կետային կարվածներ՝ ամերիկացի անձնակազմին պաշտպանելու  եւ մարդասիրական օգնություն՝ հազարավոր խաղաղ իրաքցիների փրկելու համար, որոնք գտնվում են լեռներում առանց սնունդի եւ ջրի»,- ասել է նախագահ Օբաման։

Ցամաքային եւս մեկ գործողություն Իրաքում չի լինի, ասել է Օբաման։ «Ես գիտեմ, որ շատերն են անհանգստացած Իրաքում ցանկացած ռազմական, այդ թվում սրա նման սահմանափակ հարվածների համար։ Ես դա հասկանոմ եմ»,- ասել է նա։ Նա խոստացել է, որ ամերիկյան ռազմական միավորումները չեն վերադառնա Իրաք, թեեւ իրենք աջակցում են իրաքցիների՝ ահաբեկիչների դեմ պայքարը։

Նրա խոսքով՝ ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է իրաքցիների վերամիավորումը, երկրի բանակի վերականգնումը։ Դրանում ԱՄՆ կօգնի, օգնություն կտրամադրվի Իրաքի կառավարությանն ու քրդական զորքերին, որպեսզի նրանք արդյունավետ պայքարեն «Իսլամական պետության» դեմ։

ԱՄՆ նաեւ մարդասիրական աջակցություն կտիրամադրի երկրի խաղաղ բնակչությանը։ Ծայռահեղականների առաջխաղացումից հատկապես տուժում է բնակչությունը, հատկապես կրոնական փոքրամասնությունները՝ քրիստոնյաներն ու եզդիները։ Այժմ նրանք ստիպված են թախնվել լեռներում՝ առանց սնունդի եւ ջրի, թնժեծել է Օբաման՝ դա գնահատելով ցեղասպանություն։

Միաժամանակ Պենգատոնը հաստատել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Հյուսիսաին Իրաքում մարդասիրական օգնություն են նետել օդից եւ արդեն լքել են այդ երկրի օդային տարածքը։ «Ես կարող եմ հաստատել, որ այս գիշեր գլխավոր հրամանատարի հրամանով ամերիկայան զինվորականները Իյուսիսային Իրաքում մարդասիրական օգնության գործողություն են իրականացրել՝ օդից հազարավոր իրաքցիների, որոնք սպառնում է «Իսլամական պետությունը»  նետելով անհրաժեշտ սնունդ եւ ջուր»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Ցուցադրել ավելի
Back to top button