Միջազգային

Փոքրիկ երեխան խախտել է Սպիտակ տան անվտանգությունը

Հինգշաբթի երեկոյան Վաշինգտոնում` Սպիտակ տան պահպանվող հատվածում, փոքրիկ երեխա է հայտնվել: Հաղորդում է interfax-ը: Տեղի ժամանակով ժամը 20:00 ԱՄՆ գաղտնի ծառայության վահանակի վրա հաղորդագրություն է հայտնվել, որ խախտվել է Սպիտակ Տան անվտանգությունը: Հատուկ ծառայության աշխատակցիները հասնելով նշված վայր, հայտնաբերել են դեպի Սպիտակ Տան կողմը չորեքթաթ շարժվող փոքրիկին:

Գաղտնի ծառայության աշխատակիցները երեխային վերադարձել են ծնողներին: Որևէ մեկին չեն հարցաքննել: «Մենք որոշեցինք հետաձգել նրա հարցաքննությունը, մինչ նա խոսել կսովորի»,- կատակել է Գաղտնի ծառայության ներկայացուցիչը

 

Ցուցադրել ավելի
Back to top button