Սոչիից առաջ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի հետ


Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը Ռուսաստանի նախագահը քննարկել է իր ղազախ պաշտոնակցի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Ինչպես հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, Նուրսուլթան Նազարաբևն ու Վլադիմիր Պուտինը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Սոչիում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«ՌԻԱ- Նովնոստի» գործակալության փոխանցմամբ՝ երկու երկների ղեկավարները քննարկե են նաև ուկրաինական ճգնաժամը և նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:
Իր հերթին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության հարցեր: