ԿարևորՔաղաքական

Կրեմլը ներկայացրեց Պուտին- Սարգսյան- Ալիեւ հանդիպման օրակարգը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը Սոչիում երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետը։ Ինչպես այսօր հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Հայաստանի նախագահի հետ, մասնավորապես, Վլադիմիր Պուտինը քննարկելու է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:

«Ադրբեջանի նախագահի հետ Ռուսաստանի նախագահը ծրագրում է քննարկել ռուս-ադրբեջանական համագործակցության առավել կարևոր հարցերը, համաձայնացնել երկկողմ շահավետ, հեռանկարային նախագծերի իրականացման համատեղ քայլերը, նախևառաջ՝ էներգետիկ, ներդրումային և միջտարածաշրջանային կոոպերացիայի ոլորտում»,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ ձևաչափով սպասվող հանդիպման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ սպասվող բանակցությունների  մասին Ռուսաստանի մամուլի ծառայությունը ոչինչ չի հաղորդում։

Ցուցադրել ավելի
Back to top button