Քաղաքական

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանքի և սաստի Ադրբեջանին

«Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները նպատակ ունեին Մինսկի խմբի վերջին միջնորդական քայլերին համընթաց քաղաքական շանտաժի հաղթաթուղթ տալ Ադրբեջանի ղեկավարին: Արդյունքները հայտնի են. հակառակորդը խստագույնս պատժվեց` հատուցելով տասնյակ զինվորների կյանքով, իսկ Ադրբեջանի ղեկավարը մնաց ձեռնունայն»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի այսօր տարածած հայտարարության մեջ։

«Մեր զինծառայողներն ապացուցեցին զինվորական պարտքին իրենց հավատարմությունն ու աննահանջ ոգին, ցուցաբերեցին հայրենասիության և խիզախության արժանի օրինակներ: Ցավոք, ունեցանք զոհեր: Մենք խոնարհվում ենք մեր զոհված հերոսների թարմ շիրիմների առջև և հպարտությամբ կպահենք նրանց հիշատակը մեր սրտերում:

Ադրբեջանն անթաքույց վարում է ուժի դիրքերից հանդես գալու քաղաքականություն, որը գնալով ավելի վտանգավոր դրսևորումներ է ունենում: Այլևս ժամանակն է, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանքի և սաստի Ադրբեջանին: Պատմությունն արձանագրել է թողտվության և «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության ծանր հետևանքները: Այժմ դա չպետք է կրկնել:

Մենք ողջունում ենք հայրենիքի պաշտպանության և հայոց բանակին սատարելու  գաղափարի շուրջ այս օրերին տեղի ունեցող հասարակական լայն համախմբումն ու համերաշխության դրսևորումը և մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու հայրենասիրական նախաձեռնությունների իրականացմանը»,- ասված է հայտարարության մեջ

Ցուցադրել ավելի
Back to top button