ԿարևորՔաղաքական

Գերեվարված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը, ըստ Ադրբեջանի ՊՆ- ի, հանկարծամահ է եղել (լրացված)

լրացվել է ժամը 16։08- ին

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, որպես շտապ լուր  հայտնում են, թե այսօր իբր հանկարծամահ է եղել երեկ հայ-ադրբեջանական սահմանը հատած Տավուշի մարզի Չինարի գյուղի 31- ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը:

Ըստ տեղեկության՝ Ադրբեջանի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին ասել են, թե 31-ամյա երիտասարդը, որին ադրբեջանական քարոզչամեքենան փորձում էր ներկայացնել որպես դիվերսանտ, մահացել է սրտի անբավարարությունից։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում գերի է մահացել։ 2010 թվականի հոկեմբերին Ադրբեջանում մահացավ հովիվ Մանվել Սարիբեկյանը, որը Բաքուն այն ժամանակ գնահատեց որպես ինքնասպանություն։ Ավելի ուշ Հայաստանին հանձնված դիակի փորձաքննությունը ցույց տվեց, որ Սարիբեկյանն Ադրբեջանում ենթարկվել էր կտտանքների, խոշտանգումների, ինչն էլ դարձել էր նրա մահվան պատճառ։

Կարմիր խաչի միջազգային Կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուրին» հաստատել է, որ Ադրբեջանի իշխանությունների տեղեկացրել են, որ օգոստոսի 7-ին միջազգային սահմանը հատած Հայաստանի քաղաքացին մահացել է եւ իրենք կապի մեջ են Պետրոսյանի ընտանիքի եւ Հայաստանի իշխանությունների հետ։

Հասմիկ Մարտիրոսյանի հարցազրույցը Զառա Ամատունու հետ

Ցուցադրել ավելի
Back to top button