Միջազգային

Օբամա. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աշխատում են

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Ռուսաստանի տնտեսությունը Արեւմուտքի պատժամիջոցների արդյունքում կանգ է առել։ Վաշինգտոնում, մամուլի ասուլիսում, Օբաման ընդգծել է, որ «պատժամիջոցներն աշխատում են, ինչպես որ նախատեսված էր, եւ ռուսական տնտեսության վրա հսկա ճնշում են գործադրում»։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը ստեղծված իրավիճակում ընտրության առաջ է կանգնած։ Կամ պետք է գնա Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը՝ հասկանալով այդ հանրապետության ինքնիշխան իրավունքները, կամ շարունակի ներկա քաղաքականությունը, որը հղի է Արեւմուտքի պատժամիջոցների խստացմամբ։

Իր հերթին Սպիտակ տան ներկայացուցիչ Լորա Մակուս Մագնուսոնը մեկնաբանելով Ռուսաստանի՝ գյուղապրանքների, հումքի եւ արտադրանքի ներմուծման արգելքի սահմանումը, հայտարարել է, որ «պատասխան միջոցներն Արեւմուտքի երկրների եւ արեւմտյան ընկերությունների դեմ էլ ավելի կամրապնդի Ռուսաստանի միջազգային մեկուսացումը եւ նրա տնտեսության վրա կշարունակի բացասական ազդեցություն ունենալ»։

Ցուցադրել ավելի
Back to top button