Միջազգային

Ռուսաստանն արգելեց ուկրաինական տարակցիկ թռիչքները՝ այդ թվում Հայաստան

Մոսկվան արգելում է ուկրաինական ավիաընկերությունների թռիչքը Ռուսաստանի  օդային տարածքով: Կառավարության նիստի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ ուկրաինական ավիաընկերություններն այլևս չեն կարող տարանցիկ թռիչքներ իրականացնել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա:

Մեդվեդևը նաև տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է արևմտյան ավիընկերությունների թռիչքները ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, ինչպես նաև Ռուսաստանի օդային տարածքը չարտերային թռիչքների համար արգելելու հարցը: «Եվրամիության երկների համար վերանայումը կիրականացվի ողջ ծավալով, իսկ Միացյալ Նահանգների ավիացիոն իշխանությունների հետ մենք կդադարեցնենք բանակցություները տրանսսիբիրյան երթուղիների օգտագործման վերաբերյալ»,- ասել է Ռուսաստանի վարչապետը։

Մեդվեդևը ընդգծել է, որ Ռուսաստանի կառավարությունը մշակում է արևմտյան պատժամիջոցների պայմաններում պատասխան քայլերի հարցը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button