Մաքսիմ Շևչենկո. Ղարաբաղի պատերազմը՝ որպես ճնշում Եվրոպայի նկատմամբ


«Ղարաբաղի պատերազմը՝ որպես ճնշում Եվրոպայի նկատմամբ». այս վերտառությամբ վերլուծական է հրապարակել Ռուսաստանի նախագահի մարդու իրավունքներին կից հանձնաժողովի անդամ Մաքսիմ Շևչենկոն: Snob.ru կայքում ռուս հայտնի լրագրողը գրում է, որ Ղարաբաղյան համակարտության գոտում հերթական բռնկումը Միացյալ Նահանգների գլխավորությամբ արևմտյան երկրների և արևմտյան աշխարհին չպատկանող երկների միջև առճակատման հետևանք է։
Հարավային Կովկասում հնարավոր պատերամզն ուղիղ սպառնալի է Եվրոպայի էներգետիկ ենթակառուցվածների համար, քանի որ Բաքու-Ջեյհան, Բաքու-Բաթումի, Բաքու-Փոթի կապերը հանգուցային են Եվրոպայի համար։ Լեռնային Ղարաբաղում հնարավոր հակամարտությունը, ըստ Շևչենկոյի, Եվրոպային նախազգուշացնելու միջոց է. հին աշխարհամասը կարող է հայտնվել էներգետիկ շրջափակման մեջ։
Նրա համոզմամբ, սակայն, Ղարաղաբյան խնդրի սրացումն այս պահին ցուցադրական բնույթ է կրում, իրականում պատերազմ չի լինի: Ոչ Հայաստանը, ոչ էլ առավել ևս Ադրբեջանը շահագրգիռ չեն հակամարտության սրացմամբ: Իլհամ Ալիևը արագ համաձայնեց մեկնել Սոչի բանակցելու, քանի որ հասկանում է. Ադրբեջանը բավականին հեշտ է ապակայունացնել:
«Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացումը պետք է դիտարկել գլոբալ դիմակայության համատեքստում, որի նպատակը աշխարհաքաղաքական գործընթացների նկատմամբ վերահսկողության հաստատումն է»,- համոզված է Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի անդամը։