Հասարակություն

Հ. Աբրահամյան. Շինարարությունը դարձել է մեր ազգային տնտեսության կարևոր հատվածներից մեկը

«Այսօր դուք տիրապետում եք ժամանակակից տեխնոլոգիաներին և կառավարման համակարգերին, ինչը թույլ է տալիս հաջողությամբ իրականացնել մեր քաղաքացիների հարմարավետ կենսապայմանների ապահովմանն ուղղված սոցիալական ծրագրերը: Կառավարման կատարելագործման, ֆինանսավորման ծավալների աճի և ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ շինարարության ոլորտը դարձել է մեր ազգային տնտեսության կարևոր հատվածներից մեկը»,- հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Շինարարի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

Կառավարության ղեկավարը, օգտվելով առիթից, շնորհավորել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը 60-ամյակի առթիվ: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նախարարության դերը ոլորտի զարգացման գործում և համոզմունք հայտնել, որ այն կպահպանի և էլ ավելի կզարգացնի ազգային ճարտարապետական հարուստ ավանդույթները: ,Այսօր ձեր առջև ծառացած են մրցունակության, աշխատանքի և ծառայությունների որակի բարձրացման, շինարարության ֆինանսավորման նոր եղանակների զարգացման և ներդրման խնդիրները: Եկեք միավորենք մեր ջանքերն այդ ուղղությամբ՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի բարեկեցության: Վստահ եմ, որ դուք արժանապատվորեն կկատարեք ձեր առաքելությունըե,- ասել է նա։

Պետական կառավարման համակարգում ներդրած ավանդի, երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև շինարարի տոնի առթիվ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը խրախուսվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով: Շինարարի տոնի առթիվ, ինչպես նաև երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության և շինարարության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել նաև «Թերմոռոս-Ար» ՍՊԸ-ի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Խորեն Քոթանջյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի քիմիայի, սիլիկատների և կապակցող նյութերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Չիլինգարյանը, «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիրը (հրատարակիչ` «Միդիս-Շար» ՍՊԸ):

Ցուցադրել ավելի
Back to top button