ԿարևորՔաղաքական

ՀՀ- ում ՄԽ համանախագահող երկրների դեսպանների հանդիպումը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը հանդիպում են ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, հայտնում են ՀՀ- ում ԱՄՆ դեսպանատնից։

Դեսպաններն իրենց ցավակցությունն են հայտնել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է ներկայիս իրադրությունը:

Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ են արել կողմերին, հորդորել խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը և հույս հայտնել, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button