Հասարակություն

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպեցին Ադրբեջանում հայ գերիների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչության աշխատակիցները այցելել են այդ երկրում պահվող հայերին՝ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և քաղաքացիական հինգ անձանց: Կազմակերպության ադրբեջանական ներկայացուցչությանը հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ հանդիպումը կայացել է երեկ։

Գերիներն ու նրանց ընտանիքները Կարմիր խաչի աշխատակիցների միջոցով տեղեկություններ են փոխանակել:

Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ է հայտնվել ուղիղ մեկ տարի առաջ՝ 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8- ի գիշերը: Նա սահմանն անզգոուշորեն անցել էր շփման գծի Աղդամի հատվածում:

Քաղաքացիական անձինք՝ Պետրոսյանների ընտանիքը, հայ-ադրբեջանական սահմանը հատել էին 2010 թվականի հունվարին՝ ցանկություն հայտնելով տեղափոխվել երրորդ երկիր։

Back to top button