ԿարևորՏնտեսական

Վարչապետի աշխատանքային այցը Լոռու մարզ (լրացված)

լրացվել է ժամը 19։47- ին

Վարչապետ Հովիկ Աբրահմյանն այսօր աշխատանքային այցով այցելել է Լուռու մարզ: Մինչ վանաձորյան հանդիումները՝ վարչապետը ծանոթացել է ԵրևանՍևանԻջևանԱդրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Վարաձորի քիմպրոմի աշխատակիցների հետ 

Արմինե Գեւորգյանի հեռախոսային ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի հիմնական թողարկման ընթացքում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզկենտրոն Վանաձորից, որտեղ վարչապետը ներկա է գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման և «911»  ծառայության Լոռու ահազանգման կենտրոնների բացման արարողությանը: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել կենտրոններում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և հնարավորություններին:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանը մոտեցել է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի մոտակայքում հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր բողոքել են, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, իսկ գործարանի ճակատագիրն անհայտ է: Գործադիրի ղեկավարը լսել է անհատապես բոլոր աշխատակիցներին և խոստացել հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ պատասխանատուներին:

Վանաձորից երկրի վարչապետն ուղևորվել է Հաղպատ համայնք՝ մասնակցելու հիմնանորոգված միջնակարգ դպրոցի շենքի բացմանը: 192 աշակերտիհամար նախատեսված այս կրթօջախում այսօր սովորումէ 88 աշակերտ: Ծանոթանալով դպրոցի բարեկարգման ծրագրի արդյունքներին՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել կատարված շինաշխատանքներից:

Հաղպատի դպրոցը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 116.773.943 ՀՀ դրամ: Այն իրականացվել է 2013 թ. հուլիս-2014 թ. հունիս ժամանակահատվածում: Դպրոցի երրորդ հարկի ներքին հարդարման աշխատանքներն իրականացրել է Լոռու մարզպետարանը՝ ՀՀ կառավարության տրամադրած 4-րդ հրատապ ծրագրով՝ 18.997.923 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Կրթօջախինհատկացվելէ 4.038.000 դրամինհամարժեքդպրոցականգույք: Հիմնանորոգվել է դպրոցի տանիքը, վերակառուցվել է սանհանգույցային համակարգը, կատարվել են երեսպատման, ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, փոխարինվել են էլեկտրահաղորդալարերը և պատուհանները, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության համակարգեր, անցկացվել են հակահրդեհային ազդարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և կոյուղու արտաքին ու ներքին ցանցեր, վերակառուցվել է մարզադահլիճը և այլն:

Կառավարության ղեկավարի այցի հաջորդ կանգառը Լոռու մարզի Ախթալա համայնքն էր: Վարչապետը նախ շրջայց է կատարել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում, ապա ներկա գտնվել համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի բացմանը: Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել նաև Ախթալա համայնքի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:

Լոռու մարզ Հայաստանի վարչապետի աշխատանքային այցն ավարտվել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում շրջայցով, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ընթացիկ և առաջիկա ներդրումային ծրագրերին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է նաեւ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածի (73.2-83.12 կմ) շինհրապարակ՝ վերականգնողական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են 2014 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով՝ 1 մլրդ 180 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

Հանրապետության վարչապետին է ներկայացվել շինարարական աշխատանքների ընթացքը, արձանագրված արդյունքները և առաջիկա անելիքները: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զեկուցել է, որ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա վերահսկողության ներքո և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կավարտվեն օգոստոսի վերջին:

Հուլիսի 16-ին մեկնարկած Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը՝ ներգրավելով շուրջ 21 միավոր տեխնիկա և 60 աշխատակից: Մեկ օրում ասֆալտապատվում է 500 մետր ճանապարհահատված: Ճանապարհի ամբողջ երկայնքով՝ 7480 գծամետրի վրա, աշխատանքներն իրականացվում են նոր տեխնոլոգիայով՝ հովացման եղանակով. հին ծածկը սառը վերաօգտագործմամբ ծառայում է որպես նոր ճանապարհի հիմք, որի վրա տեղադրվում է երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ: Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղի է ծառայում Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4 ճանապարհը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button