Միջազգային

Սաուդյան Արաբիան Լիբանանին 1 մլրդ դոլար օգնություն է տրամադրում

Սաուդյան Արաբիան 1 մլրդ դոլար է տրամադրել լիբանանյան բանակին, որը Սիրիայի հետ սահմանին կռվում է գրոհայինների հետ, հայտարարել է Լիբանանին նախկին վարչապետ Սաադ Հարիրին։

«Աբդալլա թագավորը տեղեկացրել է իր մեծահոգի որոշման մասին՝ տրամադրել Լիբանանի բանակին եւ ազգային անվտանգության զորքերին 1 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն, որպեսզի մեծացնի Լիբանանի անվտանգությունը պաշտպանելու նրանց հնարավորությունները,- Հարիրիի խոսքերն է մեջբերում «Ֆրանս պրես» գործակալությունը։

Սաուդյան Ջեդդա քաղաքում գտնվող նախկին վարչապետը նշել է, որ «այդ օգնությունը շատ կարեւոր է հատկապես այն ժամանակ, երբ Լիբանանը պայքարում է ահաբեկչության դեմ»։

Սաուդյան Արաբիան նաեւ ֆինանսավորում է Լիբանան ֆրանսիական ռազմական տեխնիկայի առաքումները։ Դեկտեմբերին այդ նպատակով Էր Ռիադը համաձայնել էր տրամադրել 3 մլրդ դոլար։

Ցուցադրել ավելի
Back to top button