Միջազգային

Ռուս- ղազախական բանակցություններ. ենթադրվում է՝ կքննարկվեն նաեւ ԼՂ- ում վերջին սրացումները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ժամանել է Ղազախստան: Աշխատանքային հանդիպումը  ռուս բարձրաստիճան դիվանագետն իր ղազախ պաշտոնակից Երլան Իդրիսովի հետ անցկացնում է Ուստ Կամենոգորսկում, Ղազախստանում Ռուսաստանի դեսպանությունից հայտնել են, որ բանակցությունների օրակարգում ռուս- ղազախական պլանային համագործակցությունն է, եվրասիական ինտեգրման գործընթացներն ու միջազգային օրակարգի գլխավոր խնդիրները:

«Գազետա.ռու»- ի տեղեկությունների համաձայն՝ դիվանագետների քննարկման գլխավոր հարցը Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրն է, փաստաթուղթ, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի մեկից, սակայն որի վերաբերյալ այն ստորագրած երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև կան բազմաթիվ լուրջ տարաձայնություններ։

Պարբերականը հիշեցնում է, որ Ղազախստանն ու Բելառուսը համաձայնագրի տնտեսական բաղադրիչի վերաբերյալ մինչև փաստաթղթի ստորագրման վերջին պահը հայտնում էին իրենց դժգոհությունները։ Խոսքը, մասնավորապես, Աստանայի դեպքում, Ղարաբաղի մասին է: Հենց արցախյան հակամարտությունն ու այդ գոտում վերջին օրերի կտրուկ սրացումը այսօր Ուստ Կամենոգորսկի բանակցությունների բարդագույն հարցերից է լինելու։

Ցուցադրել ավելի
Back to top button