Միջազգային

Ռուսաստանը պատասխանեց արեւմտյան պատժամիջոցներին

Ռուսաստանի նախագահը հատուկ տնտեսական միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել, «ազգային շահերի պաշտպանության նպատակով»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հրամանագրով, մասնավորապես, ներմուծման արգելք է սահմանվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառած երկրների գյուղատնտեսական ապրանքների, հումքի եւ արտադրանքի նկատմամբ։

Արգելքի ժամկետը սահմանված է մեկ տարի, սակայն այն կարող է փոփոխվել։ Կառավարությանը հանձնարարված է սահմանել արգելված ապրանքների ցանկը։

Ցուցադրել ավելի
Back to top button