ԿարևորՔաղաքական

Պետք է հրադադարի խախտման մեխանիզմներ ստեղծվեն, Ստեփանակերտում հայտարարել են գերմանացի պատգամավորները

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այս գիշեր Արցախի սահմանները կրկին ոտնձգության են ենթարկվել: Ադրբեջանական դիվերսիոն հետախուզական ջոկատները փորձել են ներխուժել Մարտունու շրջանի ուղղությամբ: Ինչպես Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից են հայտնել պաշտպանության բանակի դիրքապահները հետ են շպրտել ելուզակներին: Ադրբեջանցիները նահանջել են՝ տալով մեկ զոհ և վիրավորներ:

Պաշտպանության բանակից հաղորդում են, որ հարավ- արևելեյան ուղղությամբ գիշերային դիվերսիայի փորձը հրադադարի  ռեժիմի խախտման միակ դեպքը չէր: Առաջնային գծի ողջ երկայնքով հրադադարը խախտվել է շուրջ 370 անգամ: Առավոտյան օդ են բարձրացվել հայկական գրոհային ինքնաթիռները: Պաշտպանության բանակից պարզաբանել են, որ դա պայմանավորված է օպերատիվ իրավիճակով։

Սարդկանց արձագանքը այդ թռիչքներին հանգիստ էր: Հիշեցին պատերազմական օրերը, բայց տեսողական հիշողությունը օգնեց մի ակնթարթում հասկանալ, որ ռմբարկուներ չեն օդում։

Շփման գծում, իսկ Արցախում առօրյա կյանքում ավելի շատ օգտագործում են «ճակատ» հաստացությունը, տիրող իրավիճակը ամենօրյա քննարկումների թեմա է, սակայն այստեղ ավելի շատ սթափ են, և զորքի համընդհանուր զգոնությունը, որ զգացվում է համարյա յուրաքանչյուր ընտանիքում, քանի որ ամեն ոք այս կամ այն կերպ առնչություն ունի բանակի հետ,առօրյա կյանքին չի ազդում:

Առաջնագծում տիրող լարվածությունը ինքնաբերաբար դարձել է նաև Արցախի հյուրերի մտահոգության առիթը: Ահա թե ինչ են ասել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները, ովքեր Ստեփանակերտում էին իրավիճակի ամենալարված օրերին։ Բունդեսթագի քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդին և Ալբերտ Վայլերին ասում են, որ Մինսկի խումբը պետք է իր գործունեությունն ակտիվացնի, ինչպես նաեւ անհրաժեշտ է ստեղծվեն հրադադարի խախտման հետաքննութան մեխանիզմներ։

Շարքային արցախցիներն իրենց հանգստությունը վստահում են առաջին դիրքում կանգնած զինվորներին, ովքեր այս օրերին ապացուցեցին, որ սահմանը վստահելի ձեռքերում է: Նրանց կողքին են նաև հին ազատամարտիկներից շատերը։ Ռազմիկ Մարգարյանն ու Խաչիկ Թադևոսյանը Քաշաթաղի շրջանից են, իրենց բնակավայրերը կրակի գծից շատ հեռու են, բայց այս մարդիկ սեփական տան պաշտպանությունը հայրենիքի սահմանին են տեսնում։

Ցուցադրել ավելի
Back to top button