Միջազգային

Հիսուն հազար եզդիների սովամահություն է սպառնում Սանջարի գրավումից հետո

Հյուսիսային Իրաքի բարձրաստիճան քուրդ մի պաշտոնյան զգուշացրել է, որ 50 հազար եզդիներ սովամահ կլինեն, եթե մոտ ժամանակները օգնությունը նրանց չհասնի։

Եզդիները ստիպված են եղել սնունդի եւ ջրի քիչ քանակությամբ բարձրանալ լեռները, երբ անցած հանգստյան օրերին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավեցին Սինջար քաղաքը, հայտնում է Բի Բի Սի- ն։

Քրդական զինված կառույցի՝ փեշմերգայի առաջնորդ Ջաբար Յավարը հայտնել է, որ շատ փախստականներ արդեն զոհվել են։

Նախօրեին ՄԱԿ- ը հայտարարել է, որ ունի հաստատված տեղեկություններ գրոհայինների հարձակման ժամանակ եզդի 40 երեխաների մահվան մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button