Հասարակություն

Այսօրվանից հատկացվում են նոր նմուշի համարանիշեր

Ճանապարհային ոստիկանություն այսօրվանից տրանսպորտային միջոցներին հատկացնում է նոր նմուշի համարանիշեր։ Դա պայմանավորված է կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի № 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի № 1400-Ն և նոյեմբերի 30-ի № 1854-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասինե ՀՀ կառավարության որոշմամբ։

Այդ որոշմամբ ներկայումս օգտագործվող հաշվառման համարանիշերը պարտադիր փոխելու պահանջ կամ համարանիշերի հատկացման համար սահմանված վճարների ավելացում նախատեսված չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button