Միջազգային

ԱՄՆ- ում հայտնվել է նոր Սնոուդեն

ԱՄՆ- ում  հայտնվել է «երկրորդ Սնոուդենը», հայտնում է CNN ը՝ հենվելով ամերիկյան իշխանական կառույցների իր անանուն աղբյուրների վրա։

Դաշնային կառավարությունը ենթադրում է, որ The Intercept տեղեկատվական կայքում երեքշաբթի հրապարակված գաղտնի նյութերը դրա ապացույցն են։ Այդ տեղեկությունները կայքում տեղադրել է The Guardian- ի լրագրող Գլեն Գրինվալդը, որը նախկինում հրապարակում էր ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները։

Նոր հրապարակված փաստաթղթերը կրում են «գաղտնի» եւ «NOFORN» գրիֆը։ Վերջինը նշանակում է, որ այդ տեղեկությունները չի կարելի փոխանցել նաեւ օտարերկրյա գործընկեր հատուկ ծառայություններին։

Ցուցադրել ավելի
Back to top button