Քաղաքական

Ջ. Պսակի. Կոչ ենք անում անհապաղ լարվածությունը թուլացնելու միջոցներ ձեռնարկել

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին։ «ԱՄՆ պետական դեպարտամենտը խորապես մտահոգված է շփման գծում հուլիսի 31- ից դիտվող լարվածության աճով։ Մենք ցավակցում են զոհվածների ընտանիքներին եւ վիրավորներին, ինչպես նաեւ կողմերին կոչ ենք անում պարգել հրադադարի ռեժիմի համաձայնագիրը եւ անհապաղ լարվածությունը թուլացնելու միջոցներ ձեռնարկել»,- հայտարարել է Պսակին՝ ընդգծելով, որ «վրեժը եւ հետագա բռնությունը» միայն ավելի կբարդացնի խաղաղ համաձայնությունների ձեռք բերումը։

Պսակին անդրադառնալով օգոստոսի 8- ին Ռուսաստանի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նախատեսված հանդիպմանը՝ ընդգծել է, որ ԱՄՆ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է «ղարաբաղյան հակամարտության վերջնական համաձայնության հասնելու կողմերին օգնելու» գաղափարին։ «ԱՄՆ ավանդաբար աջակցում է այս հարցի կարգավորման համար երկխոսությանն ուղղված հանդիպումները»,- ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button