Քաղաքական

Պետք են նոր գաղափարներ ու մեխանիզմներ. ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը ԼՂ կարգավորման մասին

«Միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ- ն, պետք է նորովի նայի հակամարտության կարգավորման ջանքերին եւ քննարկի նոր գաղափարներ ու մեխանիզմներ»,- այսօր հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեսը՝ խորը մտահոգություն հայտնելով Ղարաբաղյան հակամարտության շփման գծում եւ հայ- ադրբեջանական սահմանին վերջին օրերի բռնությունների կապակցությամբ։

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկա սրացումը ցույց է տալիս, որ «աշխարհը չի կարող ընդունել հակամարտությունը, որը սառեցված է 20 տարուց ավելի»։ Նա կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ բռնություններից, հատկապես խաղաղ բնակչության նկատմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button