Քաղաքական
Նշանակվել են ՀՀ դեսպաններ Իսպանիայում, Բելգիայում եւ ԵՄ- ում


Հանրապետության նախագահի հրամանագրերով Ավետ Ադոնցը նշանակվել է Իսպանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան՝ ազատվելով Բելգիայում եւ Լյուքսեմբուրգում դեսպանի և Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից:
Ադոնցի փոխարեն Բելգիայում դեսպան, նաեւ ԵՄ- ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար նշանակվել է Թաթուլ Մարգարյանը։