Քաղաքական

Մտահոգություն է հայտնում ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարը

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Պան Կի Սունը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության «բոլոր կողմերին հարգել հրադադարի պայմանագիրը, զերծ մնալ բռնության հետագա ծավալումից և լծվել լարվածության անհապաղ թուլացման ու երկխոսության՝ հետամուտ լինելով քաղաքական արագ և խաղաղ կարգավորման»։

Գլխավոր քարտուղարը նաեւ « իր լիակատար զորակցությունն է արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի և բոլոր կողմերի ջանքերին՝ ուղղված այս վտանգավոր իրավիճակի հանգուցալուծմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Ցուցադրել ավելի
Back to top button