Քաղաքական

ՄԹ ԱԳՆ. Իրավիճակի սրումը ամենամտահոգիչն է հրադադարի քսանամյա պատմության մեջ

ԼՂ շփման գծում եւ հայ- ադրբեջանական սահմանում իրավիճակի սրումը Մեծ Բրիտանիայի արտաքին եւ համագործակցության երկրների նախարարությունը ամենամտահոգիչն է համարում հրադադարի քսանամյա պատմության մեջ։

«ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը և հավատարիմ մնալ 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին: Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինքնթոնի՝ հրադադարի քսանամյակի հետ կապված մայիսին արված հայտարարությունը՝ հորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»,- ասված է բրիտանական ԱԳՆ հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button