Քաղաքական
Հարավային Կովկասում ՆԱՏՕ- ի ներկայացուցիչն էլ է անհանգստացած


Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը սպառնում է ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլեւ ողջ տարածաշրջանին, հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ուիլյամ Լահուն:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնյան նշել է, որ կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն առկա լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
Լահուն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կողմնակից է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորանը, և վերահաստատել է դաշինքի տեսակետը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ։