Միջազգային

Իսրայալական բանակը զորքը հետ է քաշում Գազայից

Իսրայելական բանակը զորքը հետ է քաշում Գազային «պաշտպանական դիրքեր», հաղորդում է Բի Բի Սի- ն։ Գնդապետ Պետեր Լերները լրագրողներին հայտնել է, որ ԶՈւ- ն նահանջում է 72- ժամյա հրադադարի շեմին (այն սկսվել է երկու ժամ առաջ խմբ.)։

Իսրայելական ԶԼՄ- ների համաձայն՝ հակամարտության գլխավոր նպատակը՝ ՀԱՄԱՍ- ի ստորգետնյա թունելների ոչնչցումը, իրականացվել է։

Գազայի պաշտոնյաները հայտնում են, որ քառօրյա հակամարտության ընթացքում զոհվել է 1800 պաղեստինցի։ Իրայելական զոհերի թիվը 67 է։

Հրադադարի համաձայնությունը կայացվել է Եգիպտոսի միջնորդությամբ։ Կահիրեն հայտարարել է, որ հույս ունի բանակցությունների միջոցով հասնել մշտական հրադադարի ռեժիմի։

Ցուցադրել ավելի
Back to top button