Տնտեսական

Արեւային էներգետիկայի ապագան` Հայաստանում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը մոտ երկու տարի նախապատրաստում է վերականգնվող էներգետիկայի ներդրումների ծրագիր, որն էլ իրականացվում է էներգետիկայի նախարարության հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ Կլիմային ներդրումային հիմնադրամը Հայաստանին կտրամադրվի նպաստավոր պայմաններով վարկ` արևային տեխնոլոգիաները զարգացնելու համար: 

Էլեկտրաէներգիայի թանկացումը, փաստորեն, ունի նաև դրական կողմ: Այն է` կարող է նպաստել արևային էներգիայի զարգացմանը, որի ներուժը մեր երկրում մասնագետները տեսնում են: Մշակվել է 10 կետանոց ծրագիր, որն էլ ներկայացվել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին` առաջարկելով կառույցին կից ստեղծել արևային էներգետիկայի զարգացման խորհուրդ: Կառույցից դեռևս պատասխան չի ստացվել:

Վերջերս կազմակերպված էներգետիկայի շաբաթվա շրջանակներում քննարկվել է կիրառել արևային տեխնոլոգիաները որպես Հայաստանի տնտեսության զարգացման այլընտրանք: Առաջարկվել է ցերեկային և գիշերային ռեժիմներին միացնել նաև երրորդ տարիֆը, ինչն էլ կմեղմացնի էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքները բնակչության համար։ Առաջարկությունները դեռևս քննարկման փուլում են:

«Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը նշեց, որ առաջարկվել է արևային տեխնոլոգիաներով աշխատող սարքերի տեղական արտադրություն կազմակերպել Հայաստանում: Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը մոտ երկու տարի նախապատրաստում է ներդրումային ծրագիրը, որն էլ իրականացվում է էներգետիկայի նախարարության հետ համատեղ։ «Նշեմ, որ ծրագիրը նախատեսում է հիմնականում մի քանի տեխնոլոգիա: Առաջինը` ամենամեծը, արևային ֆոտովոլտայի կայանների կառուցումն է, երկրորդը՝ ջերմային կայանների օգտագործման համար հետախուզական հորատման աշխատանքներ, մնացածը վերաբերում է արևային ջրատաքացուցիչների ու ջերմային պոմպերի ֆինանսավորմանը»։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ Կլիմային ներդրումային հիմնադրամը Հայաստանին կտրամադրի նպաստավոր պայմաններով վարկ արևային էներգիա ստանալու տեխնոլոգիաները զարգացնելու համար: Արևային էներգիան Հայաստանում զարգացնելու համար խոչընդոտներ չկան, վստահեցնում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը։

Այսօր արևային էներգիան զարգացնելու համար ստեղծվել է նպաստավոր դաշտ, վստահ են մասնագետները: Մեկ կիլովատ ժամ արևային էներգիայի համար սպառողը կվճարի 80 դրամ։ Կլիմային ներդրումային հիմնադրամը արևային էներգիան զարգացնելու համար կտրամադրի 26 միլիոն դոլար: Հիմնադրամը արեգակնային էներգիայի կայաններ ստեղծելու համար բնապահպանական որևէ վնաս չի պատճառի, վստահեցնում է Թամարա Բաբայանը: Երեք սենյականոց բնակարանում արևային էներգիա ստանալու սարքի տեղադրումը կարժենա մոտավորապես 2000-ից 5000 դոլար, որն էլ կարող են օգտագործել մոտ 20 տարի, իսկ խնայողությունը յուրաքանչյուր ընտանիք ինքը պետք է հաշվի։

Ցուցադրել ավելի
Back to top button