Հասարակություն

Ամերիկահայ բժիշկները՝ Գյումրիում

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Հուլիսի 18-ից օգոստոսի 3-ը ամերիկահայ մասնագետները բարեգործական ծրագրով Գյումրիի բժշկական կենտրոնում էին: Ամերիկացի բժիշկների ծառայությունից օգտվելու համար շուրջ 400 հերթագրվածներց շատերը նաեւ Հայաստանի այլ մարզերից ու մայրաքաղաքից են։ Բժշկական առաջին առաքելությունը Հայաստանում, Գյումրիի ԲԿ-ում, 2013-ին էր, ինչի ընթացքում կատարվեց  շուրջ 80 բարեգործական վիրահատություն ու 100-ից ավելի հիվանդներ էլ օգտվեցին բժիշկների խորհուրդներից: Ծրագիրը նպատակ ունի Գյումրիում զարգացնել լապարասկոպիկ, ընդհանուր, անոթային վիրաբուժությունները, ուրոլոգիան եւ այլ ճյուղեր։

 

Ցուցադրել ավելի
Back to top button