Քաղաքական

Վրաստանն անհանգստությամբ է հետեւում իրադարձությունների զարգացմանը

«Մենք լուրջ անհանգստությամբ ենք հետեւում իրադարձությունների զարգացմանը: Ես լիովին համոզված եմ, որ ոչ մեր տարածաշրջանին, ոչ էլ աշխարհին պետք չէ եւս մեկ սառեցրած հակամարտություն, լարվածության եւս մեկ օջախ, ուստի ես համոզված եմ, որ երկու երկրների առաջնորդներն ընդհանուր լեզու կգտնեն եւ հակամարտությունը կարգավորման խաղաղ ճանապարհի վրա կտեղափոխենե,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն՝ անդրարադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճին։

«Որքանով տեղյակ եմ, արդեն նշանակված է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հանդիպումը եւ ես հույս ունեմ, որ հակամարտությունը կվերանա»,- նրա խոսքերն է մեջբերում news.am- ը։

Ցուցադրել ավելի
Back to top button